Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ցավ

Քնի անբավարարությունն ուժգնացնում է ցավի զգացումը

Քնի անբավարարությունն ուժգնացնում է ցավի զգացումը

Ալաբամայի համալսարանը փորձում է  հետազոտել ցավի եւ քնի միջեւ կապը, հաղորդում է Zee News-ը: Չի բացառվում, որ ցավային ախտանիշը կարելի է բուժել՝ ազդելով քնի խանգարումների վրա:

 

Գիտնականներ վերլուծելու են փոխկապակցվածությունը ծնկային հոդի օստեոարտրիտով տառապող հիվանդների օրինակով: Դա քրոնիկ հիվանդություն է, որը խոցում է ձեռքերը, ծնկները, ողնաշարը: Ցավի սրությունը լրջորեն տարբերվում է՝ կախված մարդու անձնային առանձնահատկություններից:

Բոլոր մասնակիցներն արդեն ներգրավված են հետազոտման մեջ: Նրանց թեսթավորելու են երկու գիշերվա ընթացքում: Առաջին գիշերը պարզելու են քնի խանգարում ունեցողներին, եւ այդ խմբին մանրամասն հետազոտելու են երկրորդ գիշերը, հաղորդում է MedDailyru-ն:

Լուրջ հիմքեր կան կարծելու, որ վատ քունը ֆիզիոլոգիական ռեակցիաների օղակ է սադրում, որը հանգեցնումէ  ցավի: Կան տարբեր գործոններ՝ ազդող ցավի սրության վրա, արյան ճնշումը, հորմոնների մակարդակը, ընկալումը, գենետիկ գործոնները: Իսկ քունն ազդում է բոլոր գործոնների վրա:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. jivitezdorovo.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ